Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Լար­վա­ծու­թ­յան մե­ծաց­մա­նը զու­գա­հեռ ես-ը ա­վե­լի է ձուլ­վում մենք-ին»

«Լար­վա­ծու­թ­յան մե­ծաց­մա­նը զու­գա­հեռ ես-ը ա­վե­լի է ձուլ­վում մենք-ին»
20.10.2020 | 00:35

Պա­տե­րազ­մը ոչ միայն մարդ­կա­յին կյան­քեր է խլում, այլև խոր հո­գե­բա­նա­կան վեր­քեր է ա­ռա­ջաց­նում։ Ար­ցա­խի դեմ սան­ձա­զերծ­ված թուրք-ադր­բե­ջա­նա-ա­հա­բեկ­չա­կան պա­տե­րազ­մի 21-րդ օ­րը զրու­ցե­ցինք Հայ­կա­կան հո­գե­բու­ժա­կան ա­սո­ցիա­ցիաի նա­խա­գահ ԱՐ­ՄԵՆ ՍՈ­ՂՈ­ՅԱ­ՆԻ հետ։

-Ինչ­պի­սի՞ հո­գե­բա­նա­կան վի­ճա­կում են մեր քա­ղա­քա­ցի­նե­րը։
-Կոնկ­րետ հե­տա­զո­տու­թյուն չի ար­վել, ուս­տի կներ­կա­յաց­նեմ իմ սու­բյեկ­տիվ գնա­հա­տա­կա­նը. լար­վա­ծու­թյան մե­ծաց­մա­նը զու­գա­հեռ ա­վե­լի է դրսևոր­վում կո­լեկ­տիվ ան­գի­տակ­ցա­կա­նը. պարզ լեզ­վով ա­սած՝ ես-ը ա­վե­լի է ձուլ­վում մենք-ի մեջ, ա­վե­լի շատ մարդ է միա­ժա­մա­նակ գտն­վում նույն հու­զա­կան դաշ­տում, բնակ­չու­թյու­նը դառ­նում է մեկ միաս­նա­կան օր­գա­նիզմ։
-Նվա­զե՞լ են, թե՞ ա­ճել բու­ժա­ռու­նե­րի և հի­վան­դու­թյուն­նե­րի տե­սակ­նե­րը, և ին­չո՞վ են պայ­մա­նա­վոր­ված ա­ճը կամ նվա­զու­մը։
-Այս պա­հին ընդ­հան­րա­ցում­ներ դժ­վար է ա­նել, ուղ­ղա­կի հա­մընդ­հա­նուր մո­բի­լի­զաց­ված վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված, քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյան դի­մե­լիու­թյու­նը նվա­զել է։
-Կա­րո՞ղ են Ար­ցա­խից է­վա­կուաց­ված­նե­րը դի­մել ձեզ, ի՞նչ պայ­ման­նե­րով և ո՞ր դեպ­քե­րում։
-Մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­ռա­ջին օ­րը Հայ­կա­կան հո­գե­բու­ժա­կան ա­սո­ցիա­ցիան կոչ ա­րեց հո­գե­կան ա­ռող­ջու­թյան մաս­նա­գետ­նե­րին ցու­ցա­կագր­վել կա­մա­վոր աշ­խա­տանք­նե­րի հա­մար, և 200-ից ա­վե­լի կա­մա­վոր­ներ ար­ձա­գան­քե­ցին՝ պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նե­լով օգ­նե­լու մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ար­դյուն­քում բո­լոր կա­րիք ու­նե­ցող­նե­րին, վի­րա­վոր զին­վոր­նե­րից սկ­սած մինչև տե­ղա­հան­ված­ներ և զոհ­ված­նե­րի հա­րա­զատ­ներ։ Գոր­ծում է նաև հո­գե­բա­նա­կան օգ­նու­թյան թեժ գիծ՝ 060-834777։ Քա­նի դեռ պա­տե­րազմ է ըն­թա­նում, բո­լո­րը անհ­րա­ժեշտ օգ­նու­թյու­նը պետք է ստա­նան անվ­ճար։
-Պա­րոն Սո­ղո­յան, ես գի­տեմ, որ դուք ման­րա­մասն ու­սում­նա­սի­րել եք պան­դե­միա­յի ազ­դե­ցու­թյու­նը մարդ­կանց հո­գե­բա­նու­թյան վրա։ Ինչ՞ ար­դյունք­ներ են այս դեպ­քում ար­ձա­նագր­վել։
-Կո­րո­նա­վի­րու­սի պան­դե­միա­յի ժա­մա­նակ ապ­րիլ-հու­նիս ա­միս­նե­րին մենք հե­տա­զո­տու­թյուն ի­րա­կա­նաց­րինք և հս­տակ գնա­հա­տա­կան ու­նե­ցանք քա­ղա­քա­ցի­նե­րի հո­գե­կան ա­ռող­ջու­թյան վե­րա­բե­րյալ, ո­րը ներ­կա­յաց­վեց ՀՀ ԱՆ, տվյալ­նե­րը կտ­պագր­վեն «Հո­գե­կան ա­ռող­ջու­թյան հայ­կա­կան հան­դե­սի» ա­ռա­ջի­կա հա­մա­րում։
Ընդ­հա­նուր առ­մամբ, բնակ­չու­թյան շր­ջա­նում բա­վա­կան բարձր էր մի­ջին և ծանր սթ­րե­սի աս­տի­ճա­նը։ Ո­րոշ մա­սի մոտ դրանց հետևան­քով ար­դեն ա­ռա­ջա­ցել էին հո­գե­կան վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված մարմ­նա­կան խան­գա­րում­ներ։ Պաշ­տո­նա­կան աղ­բյուր­նե­րից տե­ղե­կու­թյուն ստա­ցող­նե­րի մոտ ծանր սթ­րեսն ա­վե­լի քիչ էր։
Ի դեպ, այժմ հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան վի­ճակն ա­վե­լի վատ է, ուս­տի չա­փա­զանց կարևոր է, որ մեր քա­ղա­քա­ցի­նե­րը պահ­պա­նեն հի­գիե­նա­յի բո­լոր անհ­րա­ժեշտ կա­նոն­նե­րը՝ դի­մակ կրել, սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն պահ­պա­նել, հա­ճա­խա­կի ձեռ­քե­րը օ­ճա­ռով լվա­նալ կամ ախ­տա­հա­նիչ­ներ կի­րա­ռել։
-Ի՞նչ կազ­մա­կեր­պու­թյուն­ներ են ընդգրկված ձեր ա­սո­ցիա­ցիա­յում։
-Հայ­կա­կան հո­գե­բու­ժա­կան ա­սո­ցիա­ցիան միա­վո­րում է ՀՀ-ում գոր­ծող բո­լոր հո­գե­բույժ­նե­րին և բժշ­կա­կան հո­գե­բա­նու­թյան հետ առ­նչ­վող ա­ռա­վել ակ­տիվ հո­գե­բան­նե­րին։ Ներ­կա պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում ա­սո­ցիա­ցիան հա­մա­պա­տաս­խան պե­տա­կան կա­ռույ­ցի հետ հա­մա­կար­գում է մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետևան­քով ա­ռա­ջա­ցած հո­գե­կան ա­ռող­ջու­թյան խն­դիր­նե­րը։
Նշեմ, որ հրա­տա­րակ­վում է «Հո­գե­կան ա­ռող­ջու­թյան հայ­կա­կան հան­դե­սը» (ամ­բող­ջա­կան տե­ղե­կատ­վու­թյու­նը` apnet.am կայ­քում)։

Զրույցը` Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 60315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ